ՆորություններՍպորտ

Վահան Բիչախչյան․ Հատուկ գոլ իմ հայրենիքի համար, Աստված պահպանի հայ զինվորին

Հայաստանի հավաքականի եւ «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի առաջնությունում խփած գոլը նվիրել է հայ զինվորին։ Նրա շապիկին եղել է «Աստված պահպանի հայ զինվորին» գրությունը։

Վահան Բիչախչյանը լուսանկարը հրապարակել է Ֆեյսբուքում՝ գրառելով․ «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»։

Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում «Ժիլինան» տանը խաղաց «Դունայսկա Ստրեդայի» հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դաշտի տերերի երրորդ գոլը խփեց Վահան Բիչախչյանը, որն ընթացիկ առաջնություն խփեց իր 5-րդ գոլը։ «Ժիլինինան» 13 միավորով չորրորդ տեղում է։

Back to top button
Close