Նորություններ

Պաշտոնապես հայտարարում եմ. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում․ Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց, որ հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան տուժածներ , քիչ առաջ Ստեփանակերտի հրետակոծման հետևանքով ևս կան տուժածներ, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է, հայտնի է, որ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի տներ։

Վերջինս նշեց, որ արդեն իրականացվելու է վնասների գնահատում, բնակելի տների վնասների վերանորոգում և վերականգնում։ Պետնախարարի փոխանցմամբ, այս պահին Արցախի համար հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը, եղել են նաև իրային աջակցություններ։

Հիմա Հայաստանի կառավարության հետ համատեղ համակարգում են օգնությունները և դրանք կտեղափոխվեն Արցախ։ Մարտիրոսյանը հայտնեց, որ կտեղծվի թեժ գիծ, որը կհամակարգի դեպի Արցախ մուտքը և ելքը։

Կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի քաղաքացիների բնականոն կյանքը,- ասում է Մարտիրոսյանը և հավելում, որ որևէ խնդիր չի լինի թոշակների և նպաստների վճարման հետ կապված, վճարվել են բոլոր պետական աշխատավարձերը։

Հարկատուները վճարել են պլանից ավել 200 մլն դոլար հարկ, սա նշանակում է, որ մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերում բնակչությանը,- նշում է նա։

Կոմունալ ծառայությունների որևէ անջատում չի լինի չվճարման պատճառով։ Պետնախարարը վստահեցրեց՝ հնարավորություն կա բոլոր քաղաքացիներին թաքստոցներում տեղավորելու։

Ստեփանակերտ քաղաքում բնակչության տարհանման որոշում չկա։

Back to top button
Close