Նորություններ

Շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը. ՀՀ ոստիկանություն

Հարգելի համաքաղաքացինե՜ր:
Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՜ւր է:

Արժանի՜ լինենք մեր զինվորների վստահությանը:

Արժանի՜ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ:
Հիշե՜նք, որ մյուս փորձությունների հետ շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը:
Հիշե՜նք, որ միայն առողջ ու կենսունակ թիկունքը կարող է իսկապես զորավիգ լինել ռազմաճակատին:

Կոչ ենք անում, հորդորում ու պահանջում ենք՝ հստակ պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարեք պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվեք իրավապահների օրինական պահանջներին:
Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթի նաև այս պատերազմում, որովհետև դա մեր զինվորների պահանջն է:
Զինվոր զգանք մեզ այս պատերազմում:
Հաղթելո՜ւ ենք:

ՀՀ ոստիկանություն

Back to top button
Close