ՆորություններՔո ձայնը

Պատերազմի այս օրերին բժիշկների համար հերթական հոգս մի ստեղծեք

«Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը գրել է.

«Սիրելի հայեր, այս օրերին քաղաքում դիմակ կրողների քանակը կտրուկ նվազել է։ Բոլորը, կարծես թե, որոշել են առիթավորվել եւ «հերոսանալ»։ Դա հերոսություն չէ, այլ առնվազն հիմարություն։

Եթե նկատել եք, COVID-ի թվերը կտրուկ աճել են։ Բժիշկները պատերազմի այս օրերին ունեն մեծ հոգսեր, իսկ մենք ազգովի կարծես թե որոշել ենք հերթական հոգս ստեղծել իրենց համար։ Ես երեկ բուժկենտրոններից մեկում էի, եւ երկու հավասար լարվածություն կար օդում։ Մեկը պատերազմի վիրավորների հոգսն էր, մյուսը՝ կորոնավիրուսը։ Այն ոչ մի տեղ չի կորել, այդ վտանգը կա եւ աճում է։

Հաղթած Հայաստանը կարիք կունենա արագ վերականգնելու տնտեսությունը։ Դրա համար մեզ պետք են բաց ճանապարհներ եւ կապ աշխարհի հետ։ Եթե մենք մնանք կորոնավիրուսի տեսակետից վտանգավոր երկիր, պատերազմի հետեւանքների հաղթահարումը մեզ համար կլինի շատ ավելի բարդ։ Մի՛ արեք մի բան, որի համար հետո կզղջաք։ Խնդրում եմ, ցուցաբերեք պատասխանատվություն»:

Back to top button
Close