Նորություններ

ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Back to top button
Close