Նորություններ

Իսպանացի լրագրողին Մարտունիում հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։

Նկարահանումների նպատակով այսօր Պաբլո Գոնսալեսն այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել: Այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

 

 

Back to top button
Close