Նորություններ

Երևանը խորհրդակցության համար հետ է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին

Հայաստանը դիվանագիտական խողովակներով հայտնել է Իսրայելին, որ ցավալի է այդ երկրի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարումը, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, երբ միջազգային հանրությունը կրակը դադարեցնելու կոչեր է անում, իսրայեկական կողմը շարունակում է զենքի մատակարումն Ադրբեջանին: Իսրայելի այս գործելաոճն անընդունելի է, ասել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ ԱԳՆ-ը որոշել է խորհրդակցության նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին:

Back to top button
Close