ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանի հարվածներն արդարացում չունեն. Մակրոն

Հարվածները, որոնք կիրակի իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ըստ իս, արդարացում չունեն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ հակամարտության արագ դադարեցման համար: «Հարվածները, որոնք կիրակի իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ըստ իս, արդարացում չունեն»,-ասել է Մակրոնը: «Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին»,-հավելել է նա:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ մենք գործում ենք իրավիճակը կարգավորելու եւ ռազմական գործողություններն առանց որեւէ նախապայմանի դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի եւ բանակցությունների հիման վրա կարգավորման համար»,-նշել է նա:

Back to top button
Close