ՆորություններՔո ձայնը
«Էրդողանն արդեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ է դուրս եկել, այլ նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեմ»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Էրդողանին միջազգային մակարդակում որպես խուլիգան ֆիքսելու հիմքը հանդիսանում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ագրեսիայի ձախողումը և հակադարձումը հայկական զինված ուժերի կողմից։
Դիվանագիտության բնագավառում ակտիվ գործողությունների համար լուրջ հիմքեր ու հնարավորություններ են ստեղծվել, ռազմական հաջողությունները քաղաքական և միջազգային ձեակերպում տալու համար։
Թե ինչու պատերազմի միայն չորրորդ օրը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը, և այլ գնահատականներ, դրանք այլ խաղաղ, ավելի հանգիստ ժամանակի քննարկման թեմա է։ Կարևորը նման քննարկումներում ելնել պետություն, հասարակություն, պետական և հասարակական ինստիտուտներ հասկացությունների տրամաբանությունից, արժեքներից, որոնք ցույց տվեցին իրենց կենսունակությունն ու նշանակությունը»: