Նորություններ

Մարտական գործողությունները սկսել են թեժանալ․ Արծրուն Հովհաննիսյան

«Գիշերը  թեժ մարտեր չեն եղել, եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում: Հակառակորդը  կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն լուսաբացից հետո  որոշակիորեն թեժացել են մարտերը»,- այս  մասին լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝  անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Րոպեներ  առաջ ՊԲ հայտարարեց, որ  խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածք:

Ընդհանուր  առմամբ գիշերվա  և  առավոտվա որոշակիորեն թեժացած մարտերի ընթացքում  ունենք հետևյալ պատկերը՝ հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը, անկախ իրենց  չափերից  և  մարտավարությունից,  կրել են անհաջողություն:

Հայկական ԶՈՒ հետ են շպրտել  հակառակորդին՝ պատճառելով զգալի  վնաս:

Հակառակորդը ունի  350-360 զոհ, մոտ 600 վիրավոր: Խոցվել է  3 ուղղաթիռ ներառյալ վերջին նշվածը, 15 տեսակի զրահատեխնիկաներ, 1 «ՍՄԵՐՉ» կայան և  6 ԱԹՍ, որից  2-3-ը  խոցվել է  կեսգիշերի սահմաններում:

Շարունակվում են մարտական գործողությունները, կիրառվում է հրետանի: Րոպեներ առաջ  ստացա տեղեկություն, որ մարտական գործողությունները  սկսել են թեժանալ»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը, անդրադառնալով  Վարդենիսում տիրող  իրավիճակին, հայտարարեց.

«Ընդհանուր առմամբ թռչող սարքերի, հետախուզական հարվածային ԱԹՍ-ների և այլ գործունեությունը  կա և  ոչ միայն այս ուղղությամբ, բայց ակտիվ  մարտական գործողություններ  ՀՀ սահմանի  կոնկրետ  այդ  հատվածում չկա»:

Back to top button
Close