Նորություններ

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները․ Արման Թաթոյան

Փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։

Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք ավելի ուշ»- գրել է Թաթոյանը:

Back to top button
Close