Նորություններ

Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի հետ և գրառում կատարել.

«Քանի որ ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը մեզ է առնչվում, ապա շատ ժամանակ չեմ ծախսի հերքելու համար, ուղղակի կարձագանքենք այս լուսանկարով։

Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում»։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն Արշավիր Ղարամյանի մահվան մասին կեղծ լուրեր էին տարածել:

 

238
12
13
Back to top button
Close