ՆորություններՍպորտ

Նա հասել է նրան, ինչին դու երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս. Կորյանի պատասխանը՝ ադրբեջանցի ֆուտբոլիստին

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս օրերին Արցախի վրա հարձակված երկրի՝ Արդբեջանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերին, ով  անդրադառնալով ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառմանը, ասել էր նաև, որ Մխիթարյանն իրենից մի փոքր ավելի լավ է ֆուտբոլ խաղում:

«Ինչո՞ւ եմ ես արձագանքում Շեյդաևի խոսքերին: Քանի որ այս ադեկվատ աշխարհում դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մարդիկ ենք, ովքեր քիչ թե շատ հասկանում են՝ ինչ է ֆուտբոլը, բայց մենք քաղաքական գործիչներ չենք, մենք՝ ֆուտբոլիստներ ենք, և մամուլում միշտ արտահայտում ենք մեր ընտրած բառերը:  Շեյդաևի խոսքերն աբսուրդ են այս պահին, այն ինչ կատարվում է իրականում:

Նրա խոսքերը մոտավորապես երազի ու իրականության խառնուրդ են: Դու ի՞նչ աշխարհում ես ապրում, Շեյդաև: Լավ, կա այդ նույն Շեյդաևը, որն ապրում է իր աշխարհում՝ իշխանությունների քարոզչությամբ, բայց ուզում եմ նրան ասել անձամբ իմ կողմից:

Խաղաղության, արյունահեղությունը դադարեցնելու կոչերը երբվանի՞ց են դարձել բողոքական: Մի՞թե դրանք առողջ մտքեր չեն: Ու հենց այդ դեպքերի մասին ասել՝ «Մենք արդար ճանապարհի վրա ենք, մեր գործը ճիշտ է», ես դատապարտում եմ, քանի որ մարդիկ են մահանում:

Հեշտ է հերոս լինելը սոցցանցերում: Ես ոչ մի կոչ չեմ անում, բացի խաղաղությունից: Խաղաղություն ամբողջ աշխարհին: Իսկ փափուկ բազմոցին նստած՝ ընտանիքի ջերմության մեջ, հեշտ է հարցազրույց տալ, աջակցել պատերազմին և  համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, ով հասել է նրան, ինչին դու երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս», – գրել է Կորյանը:

Back to top button
Close