Նորություններ

BBC-ն հարցազրույց է վերցրել Ադրբեջանում սիրիացի վարձկանից

BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:

Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:

Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը եւ այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ:

Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մի քանի ընտանիքներ լուրեր են ստացել Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին:

Back to top button
Close