Նորություններ

Zuck Independent Agency-ն նոր իմաստ է տվել Ադրբեջանի կարգախոսին. mediamax.am

«Ադրբեջան՝ կրակի երկիր» (Azerbaijan Land of fire)  կարգախոսն այսուհետ կաշխատի ոչ թե հօգուտ, այլ ընդդեմ Ադրբեջանի։

Ադրբեջանի պաշտոնական կարգախոսը տարբեր միջոցառումների ժամանակ եւ արշավներում օգտագործվում է երկիրը գովազդելու համար: Տարիներ առաջ հենց այդ կարգախոսով էր Ադրբեջանը հովանավորում Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբը, որը հայ ֆուտբոլասերներից շատերը սկսեցին «Մադրիդի Նեֆթչի» անվանել:

Դիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականինԴիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականինԼուսանկարը` REUTERS

Իսկ հիմա հայկական Zuck Independent Agency-ն կարգախոսը դարձրել է «փամփուշտ» քարոզչական պատերազմում, որն ընթանում է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի վրա Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկին զուգահեռ։

«Մեդիադաշտում պատերազմական ճակատ է բացվել եւ փորձում ենք այդտեղ մատակարարումներ անել, իսկ թիրախը միջազգային լսարանն»,- Մեդիամաքսին ասել է Zuck Independent Agency-ի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Աշոտ Հովակիմյանը։

Նա ասել է, որ քարոզչական մեդիաբովանդակություն ստեղծելիս հիշել են, որ Ադրբեջանն ուներ այդպիսի պաշտոնական կարգախոս եւ որոշել «հարվածը» հենց այդտեղ հասցնել։

Zuck Independent AgencyZuck Independent AgencyԼուսանկարը` REUTERS

«Իրենց կարգախոսն աշխատում է իրենց դեմ։ Արշավում օգտագործված նկարները ադրբեջանական մեդիաներից են վերցված եւ արված են այս օրերին։ Դրանցում պատկերված բոլոր զինատեսակներն ադրբեջանական են եւ այդ զինատեսակների կրակն ուղղված է Արցախին»,- ասել է Աշոտ Հովակիմյանը։

 

Zuck Independent Agency-ի թիմը միջազգային լսարանին ուղղված երեք հիմնական շեշտադրում է առանձնացրել։

Zuck Independent AgencyZuck Independent AgencyԼուսանկարը` REUTERS

Պատկերներից մեկը «խոսում է» այն մասին, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Zuck Independent AgencyZuck Independent AgencyԼուսանկարը` REUTERS

Երկրորդում «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգն է պատկերված, այս պատկերը պատմում է այն մասին, որ Ադրբեջանն առաջինն է կիրառել ռազմական ծանր տեխնիկա։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության մասին շեշտադրմամբ է պատկերը։

mediamax.am

Back to top button
Close