Նորություններ

«Կիրառվում են բազում հեռահար միջոցներ. մեր զինված ուժերը հերոսաբար դիմակայում են». ՊՆ ներկայացուցիչ

«Գիշերն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր. դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ՝ ինչ ինտենսիվությամբ ընթանում էին երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանային հրետակոծություններ: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,- Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ հստակ կիրառվում են բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի:

«Մեր ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար  դիմակայում են: Բնականաբար, մենք էլ ունենք զոհեր, նրանց մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հակառակորդը ևս  կրել է կորուստներ՝ ինչպես կենդանի ուժի, այնպես  էլ զինտեխնիկայի»,- հայտարարեց նա:

Back to top button
Close