Նորություններ

Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր

«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը գրեթե սահմանի ողջ երկայնքով։ Մասնավորապես թեժ են եղել հարավային և հյուսիսային ուղղություններով»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրվա ընթացքում սահմանային իրավիճակին։

Հովհաննիսյանի խոսքերով՝ ՊԲ ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, գրանցել են զգալի հաջողություններ։ «Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում ոչնչացվել է հակառակորդի մեծաքանակ զրահատեխնիկա և հակառակորդի կենդանի ուժ, ԱԹՍ-ներ։ Պատերազմի սկսվելու առաջին իսկ պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, նրանցից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, այստեղ ևս ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով 1900 վիրավոր ունի ադրբեջանական կողմը»,-հայտարարեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը խոցել է 137 տանկ և զրահատեխնիկա և 72 ադրբեջանական ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, հայկական զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները, հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվում։

Back to top button
Close