Նորություններ

Սեպտեմբերի 27-ից հազարավոր գյումրեցիներ քայլերն ուղղում են այս կառույց

Գյումրեցիները շարունակում են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ տանել Հայորդաց տուն: Չնայած հայտարարություններին, որ առաջնագծում մեր զինծառայողները չունեն սննդի կարիք, այնուամենայնիվ մարդկանց հոսքը չի դադարում:

Բերում են այն, ինչ կարող են, ասում է Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:
2016-ի ապրիլյան պատերազմի օրերին էլ Հայորդաց տունը նույն առաքելությունն է կատարել:
Կոչերի եւ հորդորների կարիք չի եղել, սեպտեմբերի 27-ից հազարավոր գյումրեցիներ քայլերն ուղղել են այս կառույց:

Back to top button
Close