Նորություններ

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակվող մարտական գործողությունների հետ:

Հատկապես նշվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունն ու միջոցների ընդունումը՝ ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Back to top button
Close