Նորություններ

Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից

ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

«Քանի որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ զոհերի թիվն արագ աճում է, Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ ապաէսկալացիայի կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Վարչակազմը պետք է այլ երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,-նշել է Բայդենը:

 

Back to top button
Close