Նորություններ

Հայաստանի ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Փաշինյան

ՀՀ վարչապետը ԲԴԽ-ում ելույթի ժամանակ հայտարարեց.

«Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցող այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում էր որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության գործունեությանը:

Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանության մեջ, դրանք ուրեմն գործում են ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ:

Հարկավոր են Հայաստանում դատավորներ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում:

Հայաստանի ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ նա դատավոր է, նախարար է: Որևէ մակարդակի պաշտոնյա չի կարող հանգիստ քնել, նա պիտի իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդն անպայման գալու է իր հետևից: Սա ասում եմ մի վերջնական եզրակացության համար: Այսօր պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ»:

Back to top button