Նորություններ

Առաքել Մովսիսյանը զանգել էր ինձ, ես Աշոտյանին խնդրել եմ ճշտի՝ ով է ուղղորդել. Ալեն Սիմոնյան

Արմեն Աշոտյանն ինչ բացահայտում ցանկանում է՝ կարող է անել, իմ հակամարտությունն ու իր քաղաքական ճանապարհն արդեն վաղուց ավարտված են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իր մասին արած ֆեյսբույքյան գրառմանը, որ ժամանակին օգնել է, երբ ՀՀԿ-ականներից մեկի հետ խնդիր է ունեցել։

«Ինչ վերաբերում է իր նշած դեպքին, ասեմ, որ խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում արհեստավարժ պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել էր ինձ։ Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ իմանալ, թե ով է ուղղորդել Մովսիսյանին, ով է տվել համարս։ Նա խոստացավ ճշտել, բայց չճշտեց ու չասաց»,- մանրամասնեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան 

factor.am

Back to top button