Նորություններ

«Հակառակորդը հարձակումներ է իրականացնել, եւ կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայող և զրահատեխնիկա, հետ է շպրտվել»

«Արցախա-ադրբեջանական սահմանին ամբողջ  գիշեր  ընթացել են  համառ  մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու  կրակի տակ փորձել է նորից հարձակումներ  իրականացնել՝ հատկապես հյուսիսային և  հարավային ուղղություններով, եւ կրելով մեծ կորուստներ՝ մոտավորապես 60 զինծառայող և զգալի  թվով զրահատեխնիկա, հետ է շպրտվել»,-այս  մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:

«Այս  պահին դեռ  մարտերը շարունակվում են: Պետք  է  ասեմ, որ դեռ երեկ ՀՀ տարածքը  ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, և  հատկապես  այսօր  Վարդենիսի  ուղղությամբ  ադրբեջանական ԱԹՍ-ները և  օդուժը հարված են հասցրել: ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակչությանը:

Օդուժ է  կիրառվել հայկական դիրքերի ուղղությամբ, այս պահին այս  ուղղությամբ կորուստներ չունենք»,-հայտարարեց  Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ  իրավիճակն օպերատիվ կերպով փոփոխվում է:

Back to top button
Close