ՆորություններՔո ձայնը

«Պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել». Է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանն արդեն երկու օր է գտնվում է ռազմական դրության մեջ. բոլորս պատերազմի մաս ենք։

Սակայն պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել:

Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն՝ պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ ի ապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։

Այսպիսով, եկեք փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ՝ միաժամանակ ապահովելով մուտքեր պետական բյուջե, որից հոգում ենք այնպիսի ծախսեր, ինչպիսիք են զինվորի հացը, սպառազինությունը և թիկունքը։

Խնդրում եմ տարածել այս ուղերձը»:

 

Back to top button
Close