Նորություններ

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե․ Գևորգ Դերձյան

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր:

Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 58 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120-ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Back to top button
Close