Նորություններ

«Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են. ազգային փոքրամասնությունների համար զորահավաքը մասնակի չէ»

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկ այս ժամերին Ադրբեջանի իշխանությունը հաղթանակ էր տոնում, հայտարարում էին բնակավայրեր գրավելու մասին, բարձրունքներ գրավելու մասին։ Իսկ այսօր արդեն միջազգային հանրությունից աղերսում են, որ հայկական կողմը չտա այն արժանի հարվածը, որին արժանի են իրենք։ Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է մասնակի զորահավաք։ Պատասխանատու պաշտոնյաները պատերազմը բնութագրում են որպես մեծ պատերազմ: Ազգային փոքրամասնությունների համար զորահավաքը մասնակի չէ, տեղեկություններ կա, որ այդ մարդկանց 18 տարեկանից բարձր առաջնագիծ են տանում»։

Back to top button
Close