Նորություններ

ՀԲԸՄ հայտարարությունն Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական

օբյեկտները նույնպես թիրախավորվել են։

Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ ետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։

Այս դժվարին և փորձություններով լի պահին, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ
ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր Հայրենիքի կողքին և առաջարկենք
հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է
իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողերը, տները և ազգային արժանապատվությունը։

Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր Ազգի
հաղթական ոգու վրա։

ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի

ղեկավարությանը։

Միությունը զորություն է։

Back to top button
Close