Նորություններ

«Մեր կողմում թողնված տասնյակ դիակներ կան. Ադրբեջանը չի խնդրել իր դիերը տանելու համար». Արծրուն Հովհաննիսյան

«Արցախա-ադրբեջանական սահմանի  ողջ  երկայնքով գիշերը  մարտեր են ընթացել: Մեր  ԶՈՒ հաջողվել է  դիրքային նոր  բարելավումներ  իրականացնել»,-այս մասին ճեպազրույցի  ժամանակ հայտարարեց  ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանի իրավիճակին:

«Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ  թվում ծանր  հրանետեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները  վերսկսել են հարձակողական գործողությունները:  Մեր  ԶՈՒ  այս պահին վարում են համառ մարտեր:

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ  քաղաքին:

Այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 200 վիրավոր, նրանց  մի մասին տեղափոխել են Երևան, բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության տակ:

Նոր կորուստների մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է, լրացուցիչ տեղեկություններ  կհայտնվեն»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը,  անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը  հայկական կողմին դիմել է  զինվորների դիակները  տարհանելու  խնդրանքով, հայտարարեց, որ  նման խնդրանք չի  եղել՝ հավելելով, որ հայկական կողմում այս պահին տասնյակ  ադրբեջանական զինծառայողների դիակներ  են գտնվում:

Հովհաննիսյանի  փոխանցմամբ՝  հայկական կողմում որևէ   գերեվարված  կենդանի զինվորական չկա:

«Բայց քանի որ ադրբեջանական զինծառայողների բազում դիեր կան, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը՝   անդրադառնալով  ադրբեջանցի գեներալի գերեվարվելու վերաբերյալ հարցին։

ՊՆ ներկայացուցիչը, անդրադառնալով երեկ Արցախի  նախագահ  Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ Թալիշի  ուղղությամբ մի շարք դիրքեր ենք կորցրել, հայտարարեց.

«Մենք  որոշ դիրքեր հետ ենք վերցրել, ամբողջական ինֆորմացիան այս պահին չեմ կարող ասել, լրացուցիչ տեղեկություններ  կհայտնվեն»:

Back to top button
Close