Նորություններ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած 6 պացիենտների տարիքը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49.574 դեպք, որոնցից 43.665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4.657 պացիենտ: Ունենք 52 առողջացած:

Ընդհանուր առմամբ կատարվել է 286.161 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1.935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք:

 

Back to top button
Close