Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49.574-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի. մահացածների ընդհանուր թիվը 957 է:

Փաստացի այս պահին բուժվում է 4.657 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 116-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43.665 անձ` վերջին մեկ օրում 52 մարդ:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 286.161, վերջին մեկ օրում կատարվել է 1.935 նոր թեստավորում:

 

Back to top button
Close