Դիրք վերցնել կամ դիրք տալը, եկեք չկարևորենք. Արայիկ Հարությունյան

«Ունենք զոհեր՝ կլինեն զոհեր, ունենք վիրավորներ՝ կլինեն վիրավորներ․ շատ եմ ափսոսում ամեն մի զոհի համար, շատ եմ տառապում ամեն զոհի ու համար, բայց մեզ համար արդյունքը պետք է լինի կարևոր, և որևէ քաղաքական ենթատեքստ չպիտի տալ»,-այս մասին ասուլիսի ժամանակ ընդգծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ժամկետների մասին կարելի է պատկերացում կազմել, ԱՀ նախագահը պատասխանեց․ «Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ․ գնահատականներ տալ չեմ կարող։ Այն, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները լայնածավալ են, և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, միանշանակ է, իսկ մնացածը արդեն կախված է տվյալ իրավիճակից»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
«Դիրք վերցնել կամ դիրք տալը, եկեք չկարևորենք, մենք կատարել ենք մեր առջև դրված խնդիրը թե չէ, ես ուզում եմ հայտարարել, որ կատարել ենք։ Ամբողջ հայ ազգը պատասխանել է թշնամիներին, որ կռվում ենք ազգովի» ,- ասաց ԱՀ նախագահը։
Իսկ ասուլիսի վերջում ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն հավելեց․ «Այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք Ադրբեջանի զինվորներից առգրավված քաղցրավենիք»։