Նորություններ

Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Արցախի պաշտպանական բանակն ունի կորցրած դիրքեր: Այս մասին քիչ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ ու hարավային թևով»,- ասաց նա:

Նախագահը նաև հաստատել է, որ կան տասնյակ կորուստներ ու վիրավորներ՝ զինվորականների ու քաղաքացիական բնակչության շրջանում: Հարձակումը գործել են սահմանի ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս։

«Առաջին զոհը  ունեցել ենք առավոտյան, Մարտունիում՝ տատիկն ու թոռնիկը»,- ասաց Հարությունյանը:

ԱՀ նախագահը նաև հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ ամենաժամանակակից զենք-զինատեսակներով, ԱԹՍ-ներով: Նախագահի խոսքով` առկա են ոչ միայն ԱԹՍ-ներ ու ինքնաթիռներ, այլև այլ երկրներից վարձկաններ ու կամավորականներ:

«Այն նույն F-16-երը, որոնք արդեն ամսից ավել գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտից մինչև այժմ»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ իր այդ հայտարարությունն ուղղում է աշխարհին:

Back to top button