Նորություններ

Ավտովթար Վանաձորում. կա 3 վիրավոր

Ապրիլի 10-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ս.Ղ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Ս., ծնված 1980 թ. և Ա.Գ., ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Back to top button