Նորություններ

Հայոց ցեղասպանության երկկուսակցական բանաձևը ներկայացման օրը ստացել է Կոնգրեսի ավելի քան 70 անդամի աջակցություն

Երկկուսակցական կոնգրեսական բանաձևը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, ներկայացվեց. ավելի քան 70 Կոնգրեսի անդամներ միացան որպես համաաջակիցներ: Այս բանաձևը քաջալերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցումը և հանրության ավելի մեծ շրջանակի տեղեկացվածությունը, ներառյալ այն ժամանակին Ամերիկայի աննախադեպ օտարերկրյա հումանիտար օգնությունը: 

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համափոխնախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և համանախագահ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական, Ֆլորիդա) նախաձեռնեցին բանաձևը. նրանց միացան Հանձնախմբի այլ առաջնորդներ՝ կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Պիտեր Կինգ (Հանրապետական, Նյու Յորք) և Ջեկի Սպիր (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման իրենց աջակցությունը:

«Ավելի քան 100 տարի առաջ, Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի դեմ ձեռնարկեց սպանության, բռնաբարության և տեղահանման դաժան արշավ, որը տարավ 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների կյանք՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»,- հայտարարեց կոնգրեսական Ադամ Շիֆը: «Ցեղասպանությունը անցյալի մասունք չէ, այլ ներկա սպառնալիք: Դրա ժխտումը ոչ միայն շարունակում է վերապրածներին վնասել, այլ դարձնել դրա կրկնությունը այլ ժողովրդի դեմ ավելի հավանական: Այսպիսով, ավելի հրատապ է, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական փաստը և  հստակեցնի, որ մենք երբեք չենք լինի ժխտման հանցակից»:

«Ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա պետք է ճանաչվի, այնպիսին ինչպիսին այն կա՝ որպես սև հետք մարդկության վրա: Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կներկայացնի խիզախ նոր էջ Ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Ներկա ադմինիստրացիայի համարձակ ղեկավարմամբ, ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հստակորեն արտահայտվի Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ»,- ասաց կոնգրեսական Բիլիրակիսը:

 Հայոց ցեղասպանության բանաձևը արտահայտում է Ներկայացուցիչների պալատի կարծիքը. «հիշատակել Հայոց ցեղասպանությունը՝ պաշտոնական ճանաչման և վերհիշման միջոցով, ժխտել ջանքերը ընդգրկել, ներգրավվել կամ այլ կերպ ասոցացնել Միացյալ Նահանգների Կառավարությունը Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանության ժխտման հետ և քաջալերել ուսուցումը և հանրային գիտակցումը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ ներառյալ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնության ջանքերում և Հայոց ցեղասպանության կարևորումը ժամանակակից մարդկության դեմ հանցագործություններում»:

 «Ցեղասպանության փաստերը ժամանակին արձանագրվել են ամերիկյան դիվանագետների կողմից, ներառյալ Օսմանյան կայսրությունում դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից, ով փոխանցեց անթիվ անհամար հեռագրեր և զեկույցներ, որոնք նկարագրում էին հայերի մեծաքանակ կոտորածը».- կոնգրեսական Շիֆը և կոնգրեսական Բիլիրակիսը գրեցին իրենց գործընկերներին ուղղված նամակում:

«Կոնգրեսը ընդունեց իր տեսակի մեջ առաջին օրենսդրությունը, որ հաստատի Մերձավոր Արևելք օգնության կազմակերպությունը, որը տրամադրեց միլիոնավոր դոլարների արժողությամբ  սնունդ և օգնություն վերապրածներին ներառյալ տասնյակ հազարավոր որբերի».- կոնգրեսական Շիֆը և Բիլիրակիսը հայտնեցին իրենց գործընկերներին, որպես միայն մեկ օրինակ ԱՄՆ օգնության ջանքերից Հայոց ցեղասպանության վերապրածներին:

1981թ.ին նախագահ Ռեյգանը անմիջականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը հայտարարելով՝ «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ, և կամբոջացիների ցեղասպանությունը դրանից հետո և նման այլ չափազանց շատ հալածանքներ այլ ժողովուրդների, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Սա ճշգրտորեն արտահայտում է Ամերիկայի  արժեքները և ցեղասպանության դեմ արտահայտվելու պատմությունը: Մինչ օրս, գրեթե յուրաքանչյուր ԱՄՆ նահանգ հայտարարել է հռչակագիր կամ բանաձև ցեղասպանությունը ճանաչող, որով հարգանքի տուրք է մատուցվում զոհերին, ինչպես նաև վերապրածներին:

«Համագումարը առաջնահերթություն է տվել Հայոց ցեղասպանության վերահաստատմանը Միացյալ Նահանգների կողմից, հատկապես երբ խոցելի փոքրամասնության համայնքները շարունակում են լինել հալածված և թիրախավորված ամբողջ Միջին Արևելքում և աշխարհի այլ մասերում»,- հայտարարեցին Հայկական համագումարի խորհրդի համնախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը: «Միացյալ Նահանգների մարդասիրական օգնություն տրամադրելու և Հայոց ցեղասպանության վերապրածներին փրկելու արձանագրությունը Ամերիկայի արժեքների վկայությունն է և ծառայում է ամուր և դիմացկուն հիմք հայ և ամերիկյան ժողովրդների միջև»,-ավելացրին համանախագահները:

Ավելին
Back to top button