Նորություններ

Երևանում թալանել են Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարիչի տեղակալի տունը. տարել են խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝  տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար:

 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, ով աշխատում է Հայաստանի բանկերից կառավարիչի տեղակալ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button