Նորություններ

«Երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը». ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարությունը

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի եւ մարդու իրավունքների եւ ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով: Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որեւէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձեւ հնարավոր չէ հանդուրժել:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Հայաստանի կողմից ստորագրված եւ վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը: Հետեւաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել եւ դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների եւ չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը եւ նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին: Խտրականության դեմ եւ հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։

Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ եւ այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»: 

 

Ավելին
Back to top button