Նորություններ

«Այդ ժամանակ իշխանությունը որևէ պատասխանատվություն չունե՞ր զանգվածային ընտրական կաշառքների դեմն առնելու հարցում»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի հատ միամիտ հարց

Ընտրակաշառքի հիմքով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ականների դեմ հարուցված քրեական գործի հետ կապված։

Իսկ այդ ժամանակ, 2017թ. -ին իշխանության ղեկավարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իրավապահ մարմինների ղեկավարները` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և մարզային դատախազները, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը և ոստիկանության վարչության պետերը, բաժինների պետերը, նմանապես ԱԱԾ պետերը որևէ պատասխանատվություն չունե՞ն ԲՀԿ-ականների կողմից ընտրակաշառքի դեպքերը չկանխելու, չբացահայտելու, քրեական գործեր չհարուցելու համար։

Ուրեմն այդ ժամանակ իշխանությունը որևէ պատասխանատվություն չունե՞ր զանգվածային ընտրական կաշառքների դեմն առնելու հարցում։

Պարզ է չէ՞ հարցը։ Այսինքն հանցագործությունը կանխելու համար անգործություն ցուցաբերած պաշտոնատար անձինք չեն ենթարկվում պատասխանատվության։

Եվ գործ ունենք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի կոպտագույն խախտման հետ, երբ քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն հանցագործություն կատարողը,բայց այդ հանցագործությունը կանխելու պարտավորություն ունեցողները պատասխանատվության չի ենթարկվում»:

Back to top button
Close