Նորություններ

«Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի՝ մենք կանք». Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն:

Ռեպորտաժը հրապարակվել է ՀՀ ԱՆկախության օրվա միջոցառումների շրջանակում: Կապիտանը պատմում է, որ կռվի ժամանակ տղաներին կարգադրել է անգամ երգել, որպեսզի թշնամին ավելի լարվի, ավելի վախենա ու հասկանա, որ հայերը կան, որ նրանց չեն հաղթել:

Ռուբեն Սանամյանը նշում է, որ հպարտ է բոլոր տավուշցիներով, նաեւ հպարտ է բոլոր զինվորներով, որոնց ոգին անկոտրում է, կամքը՝ ուժեղ ու բոլորն են անպարտ: Նա նաեւ ասում է, որ  ազգային հերոսի կոչումը տանելու է պատվով ու վստահ է, որ կանի ամեն ինչ, որ սերունդներն իրենից ու մյուս զինվորականներից օրինակ վերցնեն:

Մանրամասները՝ ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում:

Back to top button
Close