ՆորություններՍպորտ

«Արարատը» Գյումրիում պարտության մատնեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրից տեղափոխված խաղում «Շիրակը» հյուրընկալեց «Արարատին» եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

14-րդ րոպեին աչքի ընկավ «Արարատի» նորեկ Աղվան Պապիկյանը, որն առաջին գոլը խփեց երեւանյան թիմում։ 77-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Դավիթ Մանոյանը։ Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին սերբ Ուրոշ Նենադովիչը խփեց հյուրերի երրորդ գոլը։

«Արարատը» 3 խաղից հետո 6 միավորով 5-րդ տեղում է։ «Շիրակը» 3 խաղում վաստակել է 1 միավոր եւ վերջինն է։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուրից տեղափոխված խաղ

«Շիրակ» — «Արարատ»՝ 0։3

Աղվան Պապիկյան, 14, Դավին Մանոյան, 77, Ուրոշ Նենադովիչ, 89

Back to top button
Close