Նորություններ

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա. նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Kia, Nissan Maxima, Nissan Tiida, Ford Transit և Ваз 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Back to top button
Close