Նորություններ

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհվածների

Ապրիլի 6-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի մոտ մատուցվեց հարգանքի տուրք՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների: Միջոցառումը սկսվեց աղոթքով՝ հիշատակելով զոհվածներին անուն առ անուն, ապա տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում: Միջոցառմանը ներկա էր նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը:

Տեղեկանք․ մարտի 12-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Համլետ Միրզոյանի և Արթուր Ադամյանի ընտանիքների հովանավորությամբ, տեղադրվեց 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքար:15548196696685 15548196695229

Ավելին
Back to top button