ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Նարդի խաղալ է պետք, ոչ թե խաղալու ընթացքում գլուխ գովալ. Արամ Մանուկյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը

29-ամյա անկախ Հայաստանը ամենաշատը ինչի՞ կարիք ունի: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասում է՝ ժողովրդավարության:

«Ռուսաստանի համար կարող է շատ կարևոր չէ ժողովրդավարությունը: Շատ ժողովրդավարությունը կարող է քանդի Ռուսաստանը: Միացյալ Նահանգների համար շատ կարևոր չէ, որովհետև Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհն է կարգավորում… Հզոր երկրները դրա կարիքն այդքան չունեն: Հզորների մոտ ուժի իրավունքն է աշխատում:

Կա երկրների շարք, որոնք չեն կարող այդ շքեղությունն իրենց թույլ տալ: Երկրներ կան, որ իրենց զարգացումը, հեռանկարը կապված է ժողովրդավարության հետ: Հայաստանն այդ երկրների շարքում է»:

Հայաստանն, ըստ Արամ Մանուկյանի, ժողովրդավարության առումով լուրջ կորուստներ ունեցել է:

«Ժողովրդավարության պակասից ունեցանք իշխանություններ, իշխանությունները ժողովրդավարության պակասից իշխանությունը պահելու համար տվեցին երկրի ինքնուրույնությունը և սուվերենությունը: Ժողովրդավարության պակասը բերեց սուվերենության պակասի: Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր, քանի որ չէր ընտրվել, քանի որ Հայաստանի քաղաքացի չէր և լուրջ պրոբլեմներով եկավ, ստիպված էր Ռուսաստանին զիջելու Հայաստանի ստրատեգիական ունեցվածքը, Ղարաբաղի քվեարկելու իրավունքը՝ զրկել ինքնորոշման իրավունքից, միայն նրա համար, որպեսզի կարողանար պահել իր իշխանությունը: Ակնառու փաստ, որ ժողովրդավարության պակասը բերում է անկախության կորստի»:

Խոսելով հետհեղափոխական Հայաստանի մասին՝ Արամ Մանուկյանը կարևորում է, որ նոր իշխանությունները կարողանան արագ գնալ առաջ, անել բաներ, որոնք նախկինները չեն արել:

«Դրական գործեր անելով հանդերձ, ոգևորությունը կամ մեծ քանակի ձայները սկսեցին բացասական ազդեցություն ունենալ… Սկսեցին ոգևորվել, խանդավառվել, սկսեցին հենց այդ ոգևորության ալիքի վրա սխալներ անել և զբաղվել ինքնագովեստով»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close