ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ուղիղ ասում եմ՝ կա պայմանավորվածություն ներկա և նախկին իշխանությունների միջև». իրավապաշտպան

«Որևէ շանս հանցավոր ռեժիմը չպետք է ունենա վերադառնալու, ինչ բանտիկ էլ վրեն կապած լինի»։

Սահմանադրական դատարանում ամենակարևոր խնդիրը, որը պետք է լուծվեր, վստահության խնդիրն էր: Այս կարծիքին է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

ԳԱԼԱ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Կարապետյանցը նշել է.

«Արդյո՞ք առաջարկվող փոփոխություններով լուծվեց այս խնդիրը: Ես վստահ եմ, որ չլուծվեց: Սա ամենացավալին է, որովհետև ում ումո՞վ փոխարինեցին: Ինձ համար, օրինակ, ոչ մի էական փոփոխություն տեղի չունեցավ»:

Անդրադառնալով կառավարող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ իրենք 2018-ին էլ հայտարարել են, որ չի լինելու վենդետա, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն, իրավապաշտպանը նշել է.

«Այդ սերն ու հանդուրժողականությունը չէր կարող վերաբերել օդիոզ դեմքերին, մարդկանց, ովքեր հանցագործներ են: Արդարադատության ոլորտում իրականացված հանցագործությունների հետևանքներն այնպիսին են, որ դրանք հարված են հասցնում ժողովրդավարությանը, սուվերենությանը, մարդու իրավունքներին, երկրի անվտանգությանը: Այս տիպի մարդկանց միանձնյա ներումներ շնորհելը համարում եմ հանցագործություն, որովհետև մենք մանդատ չենք տվել, որպեսզի մեր անունից ներումներ շնորհվեն օդիոզ դեմքերի: Արխային ոչ մեկ չլինի: Վեթթինգ էլ է լինելու, լյուստրացիա էլ: Եվ հիմա արդեն պետք է այդ ցանկում ներգրավվեն նաև ներկայիս իշխանության այն պաշտոնյաները, ովքեր տապալեցին վեթթինգն ու լյուստրացիան»:

Ըստ Նինա Կարապետյանցի՝ ստեղծվել են բոլոր երաշխիքները, որպեսզի «հանցավոր ռեժիմը պատասխանատվության չենթարկվի»:

Back to top button
Close