Նորություններ

Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար

Առողջապահության նախարարության հրավերով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) հյուրընկալել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ստրատեգիկ հարցերով խորհրդատու Լև Զոհրաբյանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին:

Այցի շրջանակներում  ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար անցկացվել են դասընթացներ Գլոբալ հաշվետվության կազմման սկզբունքների, ցուցանիշների և որակյալ տեղեկատվության հավաքագրման պահանջների վերաբերյալ։

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են «Spectrum» ծրագրի միջոցով ՄԻԱՎ գնահատումների մշակման գործընթացը, տվյալների հավաքագրման կարգը և պահանջները, տվյալների որակի գնահատումը, ծրագրային մոտեցումները, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման ցուցանիշների ամենամսյա հաշվետվությունների վերաբերյալ մշակված նոր գործիքակազմը և դրա անհրաժեշտությունը (HIV Services tracking):

Միաժամանակ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի և ԻՀԱԿ-ի մասնագետների հետ ամփոփվել են երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկողության, 2021 թվականին Հայաստանում իրականացվելիք ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության արդյունքները, փորձագետը կիսվել է իր նկատառումներով` հետազոտություններն արդյունավետ կազմակերպելու առումով։

Օրակարգում ընդգրկված թեմաներին անդրադառնալուց հետո հարց ու պատասխանի ընթացքում Լև Զոհրաբյանը ԻՀԱԿ-ի մասնագետներին ներկայացրել է տարբեր երկրներում իր կատարած հետազոտությունները:

Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և հեպատիտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների բեռի, առողջապահական ծախսերի, տնտեսական, սոցիալական, բժշկական կորուստների և ներդրումների վերլուծության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նոր ռազմավարության մոտեցումների շուրջ։

Կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը` պայմանավորվածություններ են ձեռք բերվել թեմատիկ դասընթացների  շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Back to top button
Close