ՄիջազգայինՆորություններ

265 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 265 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4664 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 54 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1759 մարդ: Վարակից երկրում մահացել է 26 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5584 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

aliq.ge

Back to top button
Close