Նորություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ն ու Chevrolet-ն, Range-ն էլ դուրս է եկել երթեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22;50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են Range Rover և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ Range-ի դեմը ինչ-որ սև գույնի ավտոմեքենա վթարայիյն իրավիճակ է ստեղծել, որից հետ Range-ը բախվել է Chevrolet-ին և դուրս եկել եիթևեկելի գոտուց ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Բարեբախտաբար, այդ պահին մայթով հետիոտներ անցնելիս չեն եղել։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանն ու տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արթուր Եղիազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close