Նորություններ

Լույս աշխարհ է եկել Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբոր տղան. նա կրելու է Ադամի անունը

Լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբոր՝ Մուշեղ Սահակյանի առաջնեկը։

Տղան կրելու է Ադամի անունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը.

«Այսօր առավոտյան պատահաբար հանդիպեցի Ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի հայրիկին։ Ճիշտն ասած՝ ոնց որ սիրտս մի բան վկայեր ու մի հարց տվեցի, որ սովորաբար անհարմար եմ զգում տալ անգամ մոտ հարազատներիս։ Հարցրեցի՝ Մուշեղենց մոտ նորություն կա՞: Ժպտաց ու ասաց՝ Ռուբեն ջան, երևի էս էրկու օրը լինի։

Նոր էլ իմացա, որ արդեն «լավ լուրը» եղել է՝ լույս աշխարհ է եկել Ադամ Mushegh-ի Սահակյանը՝ Ադամի եղբոր առաջնեկը։

Աստծո աջը միշտ գլխիդ լինի, Ադամ ջան!!! Հորեղբորդ լույսը քեզ միշտ ուղեկից ու ապավեն լինի»:

Back to top button
Close