Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր նույնպես պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: 61 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունենում 19-ամյա Արսեն Հարությունյանը:

Մեր ըմբիշը 1/4 եզրափակչում մրցել է թուրք Ռեջեփ Թոփալի հետ ու հաղթել 5:2 հաշվով: Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Բեկա Լոմտաձեն (Վրաստան) և Ռանդի Ադրիան Վոքը (Շվեյցարիա):

armsport.am

Back to top button