Նորություններ

ՍԴ-ում նախագահի թեկնածուների առաջադրումը դեռևս չի սկսվել. Շաթիրյան

ՍԴ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի սկսվել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեկնածուների առաջադրումը կսկսվի ժամը 14։00-ին։

Լրագրողի այն հարցին, որ հիմնական պայքարը Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի միջև է, Շաթիրյանը նշեց, որ խնդիրը պետք չէ անձնավորել և տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։

«Մի բան է՝ տեսականորեն ենթադրությունների, կանխատեսումների, եթե-ապաների տրամաբանության դաշտում ինչ -որ բան խոսել, մեկ այլ բան է՝ իրականությունը։ Թե գործնականում ինչ կունենանք, կտեսնենք»,- ասաց Շաթիրյանը՝ նշելով, որ անձնային հարթությունում որևէ դիրքորոշում չի ցանկանում հայտնել։

Back to top button
Close