Նորություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի  25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի  25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    32.30C (1977 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         5.60C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    18.70C

Back to top button
Close